Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի

Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի
03.06.2013 | 09:21

Ստամբուլի Պեշիկթաշ շրջանում գիշերային բախումները ոստիկանության և ցուցարարների միջև դարձել են ամենաարյունալին վերջին օրերին Թուրքիայում բռնկված հուզումների ընթացքում։ Համալսարանի մոտ գտնվող մզկիթներն ու խանութները ժամանակավորապես վերածվել էին առաջին բուժօգնության կետերի, որտեղ օգնություն էր ցուցաբերվում վիրավորներին։
Ցուցարարները փողոցներում կառուցում էին բարիկադներ, ոստիկանությունը պատասխանում էր արցունքաբեր գազով։ Գիշերային բախումներին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Իշխանությունների տվյալներով՝ վերջին 2-3 օրերի ընթացքում ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել։
Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ Սպիտակ տունը կոչ է արել հակամարտող կողմերին կարգավորել իրավիճակը՝ հիշեցնելով Թուրքիայի իշխանությունների, որ խաղաղ ցույցերը ժողովրդավարական կամարտահայման բաղկացուցիչներից են։ Սակայն վարչապետ Էրդողանը դատապարտել է հանրահավաքները՝ հայտարարելով, որ իրենց գործողություններով ցուցարարները հարված են հասցնում ժողովրդավարական կարգերին։

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ